Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ավելի վաղ հետաձգել էր իր այցը Կիև, ասել է, որ անպայման կգա Ուկրաինա՝ չհստակեցնելով, թե կոնկրետ երբ։

Ավելի վաղ Tribune-ը հայտնել էր, որ Մակրոնի այցը Կիև, որը նախատեսված էր մարտին, կարող է կրկին հետաձգվել անվտանգության նկատառումներով և ԵՄ այլ առաջնորդների հետ համատեղ այց կազմակերպելու նպատակով։

«Ես անպայման կգամ (Ուկրաինա – խմբ.): Ես ունեմ կանոն, որ իմ այցը հնարավորինս օգտակար լինի Ուկրաինայի համար: Եվ ես կկարողանամ գալ Ուկրաինա կոնկրետ որոշումներով: Եվ երբ ֆիզիկապես ժամանեմ, դա կնշանակի, որ սա կլինի հզոր ուղերձ և համագործակցության նոր ոլորտներ», – ասել է Մակրոնը ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է TSN հեռուստաալիքի YouTube ալիքում։

Սակայն նա չի նշել Ուկրաինա իր հնարավոր այցի կոնկրետ ժամկետներ։

718