Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մարտի 15-17-ը տեղի է ունեցել ուժեղագույնների մրցումը՝ գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, մրցմանը մասնակցել է շուրջ 80 հրաձիգ։
Մրցման մրցանակակիրները և հաղթող մարզիկների անձնական մարզիչները ստացել են դրամական պարգևներ: Մարզիկներն արժանացել են մեդալի և հավաստագրի:
Այս մրցմանը ՀՀ սպորտի վարպետի նորման վազող թիրախ ձևում լրացրել են Հայկ Մինասյանը և Անահիտ Սարգսյանը։
Ըստ աղբյուրի՝ առաջնությունում հաղթել են.
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում՝
1-ին տեղ՝ Գագիկ Նիկողոսյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
3-րդ տեղ՝ Հրաչ Բաբայան
2-րդ տեղ՝ Դավիթ Խաչատրյան։
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, աղջիկների պայքարում՝
1-ին տեղ՝ Սեդա Գաբրիելյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
2-րդ տեղ՝ Միլենա Միասարյան
3-րդ տեղ՝ Աստղիկ Ղուկասյան,
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, տղաների պայքարում՝
1-ին տեղ ՝ Բենիկ Խլղաթյան (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան)
2-րդ տեղ՝ Արմեն Գևորգյան
3-րդ տեղ՝ Նորայր Առաքելյան,
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց, աղջիկների պայքարում՝
1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան (անձնական մարզիչ՝ Սերյան Նիկողոսյան)
2-րդ տեղ՝ Լիլիթ Մկրտչյան
3-րդ տեղ՝ Նարե Գաբրիելյան,
Վազող թրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց, տղաների պայքարում՝
1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան (անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան)
2-րդ տեղ՝ Հովհաննես Մարգարյան
3-րդ տեղ՝ Հայկ Մինասյան,
Վազող թրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց, աղջիկների պայքարում՝
1-ին տեղ՝ Գոհար Հարությունյան (անձնական մարզիչ՝ Էդգար Բաղդասարյան)
2-րդ տեղ՝ Անահիտ Սարգսյան
3-րդ տեղ ՝ Արուսյակ Գրիգորյան,
Վազող թրախ, խառը վազք, 10մ, 20+20 կրակոց, տղաների պայքարում՝
1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան (անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան)
2-րդ տեղ՝ Հովհաննես Մարգարյան
3-րդ տեղ՝ Հայկ Մինասյան,
Վազող թրախ, խառը վազք, 10մ, 20+20 կրակոց, աղջիկների պայքարում
1-ին տեղ՝ Գոհար Հարությունյան (անձնական մարզիչ՝ Էդգար Բաղդասարյան)
2-րդ տեղ՝ Արուսյան Գրիգորյան
3-րդ տեղ ՝ Անահիտ Սարգսյան։