Հելեն Ֆեյզին ժամանել է Հայաստան՝ Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում՝ դեսպանի աստիճանով։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի դեսպանատն մամուլի ծառայությունը:

 

Ինչպես տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի դեսպանատան Twitter-յան  էջից, նախքան Հայաստան գործուղվելը Ֆեյզին 4 տարի աշխատել է Կիևում՝ որպես բրիտանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալ։

 

Պաշտոնական աղբյուրի ` Հելեն Ֆեյզին Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատարն է Հայաստանում՝ դեսպանի աստիճանով։ Նա իր պաշտոնը ստանձնել է 2020թ․ օգոստոսի 5-ին։

 

Նա ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարությունում սկսել է աշխատել 2002 թվականից։ 2016թ․ փետրվարից մինչև 2020թ․ հունիս ամիսն աշխատել է որպես փոխդեսպան և Ն․Մ․ հյուպատոս Կիևում բրիտանական դեսպանատանը։ Նախկինում նա տարբեր պաշտոններ է վարել Ինդոնեզիայում և Լիբիայում բրիտանական դեսպանատներում և Իրաքում՝ Ժամանակավոր կոալիցիոն ղեկավարությունում։ Նա աշխատել է նաև Լոնդոնում ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Արևմտյան Բալկանների դեպարտամենտում ու Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչությունում։

 

Գործերի ժամանակավոր հավատարմատարն իր նշանակման երկրում ներկայացնում է Նորին Մեծություն թագուհուն և ՄԹ կառավարությունը: Նա պատասխանատու է դեսպանատան և հյուպատոսությունների աշխատանքի և ուղղվածության համար, ներառյալ՝ քաղաքական աշխատանքը, առևտուրն ու ներդրումները, մամուլը, մշակութային հարաբերությունները և հյուպատոսական ծառայությունները:

 

 

951