Մարտի 19-ին, ժամը 08:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհի սկզբնամասում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan» մակնիշի շտապօգնության ծառայության ավտոմեքենան:

166