Քանի որ որոշ «մասնագետներ», ցավոք, շարունակում են ապատեղեկատվություն տարածել էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման գործընթացում իբր բժշկական տվյալների հասնալիության վերաբերյալ, ԱՐՄԵԴ համակարգն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ՝

ԱՐՄԵԴ համակարգում անձնական ու բժշկական տվյալները խստագույնս պաշտպանված են: Դեղատան աշխատակիցը միայն տեսնում է նշանակված դեղորայքն ու չափաքանակը, ախտորոշումը նա չի կարող տեսնել:

Կատարյալ անհեթեություն են և իրականության հետ ոչ մի կապ չունեն այն կարծիքները, թե «այժմ ցանկացած դեղատան աշխատակից կարող է անմիջապես իր բջջային հեռախոսից մուտք գործել ԱՐՄԵԴ համակարգ և իմանալ, որ իր ընկերոջը, հարևանին կամ, օրինակ, գործընկերոջը ինչ են նշանակել»: Նման տեղեկություն տարածողները անգամ չեն էլ փորձել ճշտել, թե ինչ է երևում դեղատան աշխատակցի համակարգչի վրա:

Այս պատկերում մեր քաղաքացիները կարող են տեսնել այն, ինչ տեսնում է դեղատան աշխատակիցը իր համակարգչում:

Հաշվի առնելով գործընթացի սահուն ներդրման կարևորությունն առաջին հերթին մեր քաղաքացիների համար՝ մեր կողմից լրատվամիջոցներին հորդորում ենք ԱՐՄԵԴ համակարգի և այն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության մասին տարածվող միակողմանի, հանրությանը մոլորեցնող տեղեկատվությունը, մերկապարանոց ու անպատասխանատու բոլոր հայտարարությունները հրապարակելուց առաջ անպայման ստուգել դրանց իսկությունն ու արժանահավատությունը:

495