Շուռնուխում նոր թաղամասի կառուցման համար Գորիս համայնքը իր 9 հողամասերը նվիրեց պետությանը
Գորիս համայնքի ավագանին իրեն պատկանող 9 միավոր հողամասեր անհատույց սեփականության իրավունքով նվիրեց ՀՀ-ին, քանի որ այդ տարածքներում՝ Շուռնուխ բնակավայրում, նոր թաղամաս է կառուցվում:
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում ընդունեց նվիրատվությունը, որոնք կամրացվեն պետական գույքի կառավարման կոմիտեին։
ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրում գտնվող, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի փոխարեն Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի տների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել նշված բնակելի տների սպասարկման հողամասերը:
Նոր թաղամասի կառուցապատման նպատակով առանձնացված հողամասերի մի մասը (9 միավոր) Գորիս համայնքի սեփականությունն է:
21 Մարտ, 2024 15:48
891
Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ
14 Հունիս, 2024 18:28
Շուռնուխում և Որոտանում իրենց տները կորցրած բնակիչները ևս 5 ամիս կստանան 68-հազարական դրամները
23 Նոյեմբեր, 2023 16:01
Կապահովվի Շուռնուխի և Որոտանի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը
13 Ապրիլ, 2023 21:25
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման կարգում փոփոխություններ են կատարվել
23 Հոկտեմբեր, 2026 12:17
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22 Հոկտեմբեր, 2026 23:44
ՀՀ գլխավոր դատախազը և Վրաստանի վարչապետը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության զարգացման հարցեր
22 Հոկտեմբեր, 2026 17:41