Աերոֆլոտի ուղևորուհին, ով հայտնել է, որ պայուսակում ռումբ կա, ձերբակալվել է

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորուհին ով հայտնել էր, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա, հոգեկան խանգարումներ է ունեցել։ Նշենք, որ չվերթը պատկանել է Աերոֆլոտ ընկերությանը։
Նշենք, որ ավելի վաղ «112» Telegram-ալիքը հայտնել էր, որ չվերթը հետաձգվել էր, քանի որկինը նստելով Երևան թռչող ինքնաթիռը, ուղեկցորդներին կարևոր տեղեկություն է հայտնել․ իր ձեռքի ուղեբեռում ռումբ կա։
Տելեգրամյան ալիքները հայտնում են նաև, որ «Շերեմետևոյում» ինքնաթիռի ուղևորուհին հայտարարել է ռումբի մասին, քանի որ նյարդայնացել է բորտուղեկցորդուհու հեռախոսազրույցից։ Պայթուցիկների մասին արտահայտությունը կատակ է եղել: Ուղևորուհուն ձերբակալել են և այժմ հարցաքննում են։
24 Մարտ, 2024 21:14
1121