ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
«Պաշտպանական ոլորտում Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը և սահմանների պահպանմանը», - ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերում Թուրքիայի դերին և հայ-թուրքական կարգավորման բանակցություններին՝ Փաշինյանը հավելել է, որ «Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, և բնական է ակնկալել, որ նա պետք է հավասարակշռված դիրքորոշում որդեգրի տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների վերաբերյալ․ «Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է ինչպես նպաստել, այնպես էլ վտանգել գործընթացները։ Մյուս կողմից, Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը ոչ թե ուղղված կլինի տարածաշրջանային լարվածության ուժեղացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության և համագործակցության առաջմղմանը»։