Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսով խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:

«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։

Ինչպես գրում է aniarc.am-ը, քննարկվել է նաև կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, անդրադարձ է կատարվել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման այլ հարցերի:

Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նախագահի բնապահպանական գործունեության հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

«Շարունակվել է մտքերի փոխանակությունը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև կարգավորմանն ուղղված ջանքերի շուրջ», – ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Դռնփակ նիստից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մանրամասն՝ սզկբնաղբյուր կայքում:

488