Տեղեկություն է տարածվել, որ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորածների ցուցակում 100 մարդ կա, այս մասին հայտնում է VChK-OGPU-ը և այլ տելեգրամյան ալիքներ։
Հաղորդվում է, որ իշխանությունները դեռ չեն բացահայտում այս թվերը վիճակագրություն հրապարակելիս: Թեեւ այդ մարդկանց կենդանի գտնելու ոչ մի հնարավորություն չկա։

«Եթե այս թվին գումարենք պաշտոնապես զոհված 139 մարդուն, ապա ահաբեկչության զոհերի ընդհանուր թիվը կկազմի մոտ 240 մարդ»,- նշում է հեռուստաալիքը։

Նշենք, որ մարտի 22-ի երեկոյան չորս զինված անձինք ներխուժել են «Կրոկուս սիթի հոլ» և ավտոմատներով կրակ բացել մարդկանց վրա՝ հրդեհ բռնկելով համերգասրահում։ Ահաբեկչությունից զոհվել է 139, վիրավորվել՝ 180 մարդ։ 

366