Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի ստորին պալատի հանձնաժողովներին հանձնարարել է զբաղվել Ռուսաստանում զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգության ամրապնդման հարցով։ Այդ մասին հայտնում է Դումայի կայքը։

Վոլոդինը համապատասխան հանձնարարականներ է տվել մարտի 22-ին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին։ Այդ ժամանակ չորս զինված անձինք «Պիկնիկ» խմբի համերգից առաջ ներխուժել էին շենք, կրակ բացել և հրկիզել շենքը։

Ահաբեկչության բոլոր հեղինակները բերման են ենթարկվել Բրյանսկի շրջանում, ըստ նախնական վարկածի, նրանք փորձել են անցնել Ուկրաինա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ հանցագործությունը կատարվել է արմատական ​​իսլամիստների ձեռքով։

Վերջին տվյալներով՝ Կրոկուսում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 360-ի, այդ թվում՝ 11 երեխա, զոհվել է 140 մարդ:

406