Գերմանիայում բացվել է Թումոյի 2-րդ կենտրոնը
Թումո միջազգային ցանցի երկրորդ կենտրոնն է բացվել Գերմանիայում. Թումո Մանհայմը պաշտոնապես բաց է։
Կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել ավելի քան 200 հյուրեր՝ կառավարության ներկայացուցիչներ և կրթական ոլորտի առաջնորդներ, ինչպես նաև Թումո Մանհայմի ուսանողների առաջին խումբը: 1000 ուսանողի համար նախատեսված կենտրոնում թումոցիներն ուսումնասիրելու են ութ ոլորտ` ծրագրավորում, երաժշտություն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, նկարչություն և լուսանկարչություն:
Նշենք, որ Գերմանիան Հայաստանի օրինակով նախատեսում է իր տարածքը ծածկել ԹՈՒՄՈ կենտրոնների ցանցով։ Առաջիկայում այս երկրում ակնկալվում է հայկական կրթական ցանցի ևս 4 դպրոցի բացում։ Գաղափարը ժամանակին առաջ է քաշել Անգելա Մերկելը։
28 Մարտ, 2024 15:15
1195
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը
18 Հոկտեմբեր, 2026 21:33
Շրջայց Թումո լաբերում. Քրիստինա Թաթարյանը ծանոթացել է ծրագրերին
08 Հոկտեմբեր, 2026 13:44
Երևանի կոնյակի գործարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր
11 Սեպտեմբեր, 2026 20:07