Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Գարիկ Աֆրիկյանի վարած «Ford Transit» և 24-ամյա Ալբերտ Սարգսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

391