Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով), Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով), Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝ վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 10-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 2 հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 27 ֆուտբոլիստի: Առաջին անգամ հավաքական են հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը և «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Երկարատև դադարից հետո հավաքական է հրավիրվել «Արարատի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը: Այս տարի առաջին անգամ հավաքականին կմիանա նաև Սարգիս Ադամյանը:

Ամբողջական ցուցակը՝ ստորև.

Դարպասապահներ

  • Դավիթ Յուրչենկո - «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
  • Անատոլի Այվազով - «Ուրարտու»
  • Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

  • Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
  • Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)
  • Արման Հովհաննիսյան - «Տոբոլ» (Ղազախստան)
  • Վարազդատ Հարոյան - «Տամբով» (Ռուսաստան)
  • Անդրե Չալըշըր - «Գյոթեբորգ» (Շվեդիա)
  • Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
  • Սերոբ Գրիգորյան - «Փյունիկ»
  • Ռոբերտ Հակոբյան - «Փյունիկ»
  • Հայկ Իշխանյան - «Գանձասար-Կապան»
  • Անդրանիկ Ոսկանյան - «Վան»

Կիսապաշտպաններ

  • Էդգար Բաբայան - «Հոբրո» (Դանիա)
  • Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)
  • Գևորգ Ղազարյան - «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)
  • Արշակ Կորյան - «Խիմկի» (Ռուսաստան)
  • Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
  • Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
  • Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
  • Անգուլո Վբեյմար - «Գանձասար-Կապան»
  • Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»
  • Սոլոմոն Ուդո - «Արարատ»
  • Կարեն Մուրադյան - «Արարատ»
  • Աղվան Պապիկյան - «Արարատ»

Հարձակվողներ

  • Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)
  • Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա) 

Խորեն Բայրամյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը չի միանա հավաքականին, քանի որ ստիպված կլինի Արգենտինա վերադառնալուց հետո անցնել երկշաբաթյա կարանտինի: Կորոնավիրուսի թեստերի անցկացումից հետո, կախված պատասխաններից, ֆուտբոլիստների ցանկում հնարավոր են փոփոխություններ: 

 

ՀՖՖ մամուլի ծառայություն

1728