Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի շտապօգնության հերթապահ թիվ 14 բրիգադի բժիշկ Հայրապետյանը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Արամ Խաչատրյան 8-րդ շենքի բակ, որտեղ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի։

shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

991