Ունենք պատգամավորներ, որոնց չենք տեսել վերջին երկու տարին: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի նիստին ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշեց, որ պատգամավորի աշխատավարձը, սոցիալական երաշխիքները պետք է բարձր լինեն,  ԿԸՀ, ԲԴԽ անդամներինը ևս պետք է բարձր լինի:

«Չեն աշխատում, հարց է՝ ի՞նչ գործ ունեն չաշխատող մարդիկ պետական համակարգում: Չաշխատող մարդը պետական համակարգում անելիք չունի»,- ասաց նա:

Նա նկատեց, որ ինչ-որ մի փուլում աշխատանքը դարձել էր ամոթ, և պետք է աշխատանքը գնահատվի:

«Եթե մարդը չի աշխատում, համակարգից պետք է ընդհանրապես դուրս գա, ով ուզում է լինի՝ վերից վար»,- ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանն անդրադառնալով Հանրային խորհրդին, ասաց, որ  Հանրային խորհուրդը կարևոր մարմին է, բայց չի աշխատում:

441