Վլադիմիր Պուտինը կարգադրել է վերանայել Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության մոտեցումները։ Նախագահը համապատասխան կարգադրություն է տվել՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ կոլեգիայում։

«Մենք պետք է խորապես, արմատապես թարմացնենք միգրացիոն քաղաքականության մոտեցումները»,- նախագահի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պուտինը հանձնարարել է ՆԳՆ-ին և հատուկ ծառայություններին կառավարության և նախագահի աշխատակազմի հետ համատեղ մշակել համապատասխան հարցը։ Երկրի ղեկավարն ասել է նաեւ, որ գերատեսչություններից ակնկալում է առաջնահերթ որոշումների ցանկ։

Պուտինի խոսքով, Ռուսաստանը և նրա բնակչությունը պետք է ապահով միջավայր ստեղծեն։ Նախագահը կարևոր է համարել նաև ազգամիջյան և միջկրոնական ներդաշնակության, մշակութային և լեզվական ինքնության պահպանումը, քանի որ այդ գործոններն են երկրի հզորությունը։

Նախագահը նաև հավելել է, որ առկա էլեկտրոնային տվյալների բազաները բավարար չեն անօրինական միգրացիայի ռիսկերը զսպելու համար։ Նրա կարծիքով, այս խնդիրը լուծելու համար Ռուսաստանում պետք է գործեն ժամանակակից թվային էլեկտրոնային շտեմարաններ։

537