«Կրոկուսում» ահաբեկչության պատվիրատուները շուտով կենթարկվեն պատժի, նրանք անպայման կգտնվեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստում։

«Այս միջավայրում չկան վստահելի գործակալներ, այնտեղ փողի համար անում են ինչ հնարավոր է՝ չառաջնորդվելով կրոնական կամ քաղաքական նկատառումներով, միայն ֆինանսականով, ամեն ինչ հեշտ է և վաճառվում է, ցանկացած տեղեկություն գնվում ու վաճառվում է, ինչ վերաբերում է վերջնական հաճախորդներին, մենք իհարկե կիմանանք»,- բացատրել է նախագահը։

Պուտինն ասել է, որ այժմ իրականացվում է կառույցի համար պատասխանատու բոլոր իրավապահ, վերահսկիչ և վերահսկող կազմակերպությունների գործողությունների համապարփակ գնահատումը։

Իրավիճակի ամբողջ վերլուծությունը պետք է լինի չափազանց օբյեկտիվ, քանի որ կարևոր է մարդաշատ վայրերում անվտանգությունը նոր մակարդակի հասցնել, ընդգծել է նախագահը։

519