Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Araratnews-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում հաշվիչների գնման գործընթացում Գազպրոմի կողմից հնարավոր իրավախախտումների առկայությունը ստուգելու նպատակով հարցմամբ դիմել էր Մրցակցույթան պաշտպանության հանձնաժողովին։

Կառույցից պատասխանել են, որ ներկայացված հարցի կապակցությամբ հանձնաժողովն արդեն իսկ իրականացնում է ուսումնասիրություն․ «Արդյունքների ամփոփման շրջանակում իրավախախտման առերևույթ հատկանիշների առկայության դեպքում կհարուցվի համապատասխան վարույթ», - նշված է պատասխանում։

Հիշեցնենք, որ տարեսկզբից 3 անգամ անընդմեջ Գազպրոմը հայտարարել է G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների ձեռքբերման մրցակցային գնում, որոնցից առաջին երկուսը շատ արագ չեղյալ են հայտարարվել այն պարագայում, երբ երկու մրցույթներին էլ եղել է մասնակից։

670