Ավան վարչական շրջանում ապօրինի կառույցներից մոտ 10 000 քմ տարածք է բացազատվել

Բացազատվում է Ավան վարչական շրջանի Աճառյան 22-ից Շահինյան 1-ին նրբանցքի հատման մասում գտնվող տարածքը, որը 20 տարուց ավելի է՝ անհատներ են ապօրինաբար շահագործել։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Քաղաքը բնակիչներին վերադարձնելու ծրագրի շրջանակներում միայն Ավան վարչական շրջանում մոտ 10 հազար քառակուսի մետր տարածք է բացազատվել ապօրինի կառույցներից:
03 Ապրիլ, 2024 02:01
538