Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կարծում է, որ ԵՄ-ին սպասվում են դժվար ժամանակներ և լուրջ մարտահրավերների պատասխանների որոնում։

Այս մասին նա լրագրողներին ասել է Վիլնյուսում, որտեղ Բուլղարիայի, Նիդերլանդների, Շվեդիայի և Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվել էին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո համայնքի նոր քաղաքական ցիկլի առաջնահերթությունները քննարկելու համար։

«Մեզ անհավատալի դժվարություններ և մարտահրավերներ են սպասում, պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ Եվրամիությունն ամրապնդելու և անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է անվերապահորեն հաստատի իր օգնությունը Կիևին. «Մենք աջակցելու ենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, դրա համար մոբիլիզացնելու ենք բոլոր հնարավոր ֆինանսական և ռազմական ռեսուրսները և կօգտագործենք քաղաքական աջակցությունը»:

 

426