Հաշվի առնելով Ադրբեջանի սրացող ցեղասպանական հռետորաբանությունը, տարածքային պահանջները և վերջին հարձակումները Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա՝ Լեմկինի ինստիտուտը հերթական «կարմիր դրոշակով» նախազգուշացումն է անում Ադրբեջանին (Ադրբեջանի նախագահին):

«Տավուշի մարզում Ադրբեջանի տարածքային հավակնությունները և տարածքային վեճի արդարացի լուծմանը հասնելու դժկամությունը, զուգորդված սահմանների սահմանագծման և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի հետ կապված անորոշության հետ, խիստ մտահոգիչ են։

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում վերջին հարձակումները վկայում են Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող բացահայտ սպառնալիքի մասին։ Անհրաժեշտ է անհապաղ միջազգային գործողություններ՝ հետագա ագրեսիան կանխելու և Հայաստանի ժողովրդին պաշտպանելու համար։ Մենք կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին միջամտել և պահպանել միջազգային իրավունքը՝ կանխելու հերթական հումանիտար աղետը»,- ասված է հայտարարության մեջ։

522