Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի համտեղ հայտարարությունը․
«Վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան միավորվել են և ամուր կանգնել ռուսական ագրեսիայի դեմ։ Միասին մենք աջակցել ենք Ուկրաինայի ինքնապաշտպանությանը ավելի քան 200 միլիարդ եվրո օգնությունով, ԵՄ-ն և նրա անդամ երկրները տրամադրել են Կիևին մինչ օրս հաստատված ընդհանուր օգնության մոտավորապես երկու երրորդը:
Մեր աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և այնքան ինտենսիվ, որքան անհրաժեշտ է:
Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ պաշտպանելու մեր ազատությունն ու անվտանգությունը, բայց նաև ներդրումներ ենք կատարում Եվրոպայում մեր սեփական ուժերի վրա։ Մենք չպետք է սխալվենք. այսօր Ուկրաինան հարվածի տակ է, բայց վաղը դա կարող է լինել Եվրոպայի որևէ այլ մաս: Իսկ տեսանելի ապագայում Ռուսաստանը չի դադարեցնի իր ագրեսիվ ու իմպերիալիստական քաղաքականությունը»։