
Ապրիլի 2-ին «Ալեքսանդր» հյուրանոցում տեղի ունեցավ «ՄՏԿ» ՓԲԸ-ի և Henan Chicheng Electric Co. Ltd.-ի համատեղ շնորհանդեսը, որի ժամանակ ներկայացվեց 2024 թվականին հայ-չինական համատեղ ընկերություն ստեղծելու տեսլականը:
Շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, պաշտոնյաներ, ՀՀ-ում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչներ, Չինաստանից հյուրեր: Ելույթ ունեցան «ՄՏԿ» ՓԲ ընկերության բաժնետեր Արթուր Եփրեմյանը և փոխտնօրեն Հայկ Քիթաբչյանը, Henan Chicheng Electric Co. Ltd.-ի հիմնադիր տնօրեն Քսյու Վեյֆենգը և Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի խորհրդական, Տնտեսական և առևտրային հարցերի հանձնաժողովի նախագահ Ցայ Չունը։
Արթուր Եփրեմյանը նշեց, որ ընկերությունները տարիներ շարունակ համագործակցում են և այդ ընթացքում կարողացել են գիտական և որակյալ լուծումենր տալ իրենց առջև դրված խնդիրներին:
Henan Chicheng Electric Co. Ltd.-ն գազի ազդանշանային սարքերի և գազի ենթակառուցվածքային տեխնոլոգիաների առաջատար արտադրողներից է Չինաստանում, ունի ավելի քան 65,000 քմ արտադրական տարածքներ, 100-ից ավել պատենտներ և 100-ից ավելի սերտիֆիկատներ ու հավաստագրեր: Ընկերությունը հաշվառված է Պեկինի արժեթղթերի բորսայում:
«Թեև Չինաստանը և Հայաստանը բաժանված են հազարավոր կիլոմետրերով, այդուհանդրձ ընկերությունները կարողացել են դառնալ անփոխարինելի գործընկերներ և ստեղծել բարեկամական հարաբերություններ: Հայաստանը նաև կարևոր շուկայական տարածք է Henan Chicheng Electric Co.Ltd-ի համար: Հավատարիմ մնալով «գլոբալ գազային միջավայրի անվտանգության պահապան» առաքելությանը՝, մենք պատրաստ ենք աշխատել «ՄՏԿ» ՓԲԸ-ի հետ և ստանձնել հանրային սոցիալական պատասխանատվություն ESG-ի և այլ բնագավառներում՝ ապահովելու անվտանգ արտադրանք, լուծումներ և ծառայություններ Հայաստանի գազային միջավայրի համար: Մենք ձգտում ենք բարեկամական համագործակցության կամուրջ կառուցել Չինաստանի և Հայաստանի միջև, ինչպես նաև լիահույս ենք Հայաստանի բարձրորակ գիտելիքները ու մշակույթը հասցնել չին ժողովրդին՝ խթանելով Չինաստան-Հայաստան բարեկամությունը»,-ասաց Քսյու Վեյֆենգը:
«ՄՏԿ» ՓԲ ընկերությունը 2015 թվակականին հիմնադրել է առաջին լաբորատորիան, որը զբաղվում է գազահաշվիչների վերանորգոմամբ և ստուգաչափմամբ և տարեկան 3 հազարից ավելի գազի հաշվիչներ է սպասարկում: Դրան զուգահեռ ընկերությունը հիմնել է գազի ճնշման կարգվորիչների վերանորոգման լաբորատորիան, որը միակն է Հայաստանում: 2022 թվականին ընկերությունը հիմնել է նաև ճնշման և ջերմաստիճանի տրամաչափարկման լաբորատորիան: Ի դեպ՝ ընկերությունը զբաղվում է նաև գազի սարքավորումների ներկրումով և արտադրությամբ: Ընկերությունները համատեղ մշակել են այնպիսի սարք, որը առավելապես համապատասխանում է Հայաստանի պայմաններին»,- ասաց Հայկ Քիթաբչյանը։
Շնորհանդեսից հետո հյուրերին ներկայացվեցին Henan Chicheng Electric-ի արտադրանքի նմուշները: