Կրակոցների հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի տանիքն ու պատուհանը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:
09 Ապրիլ, 2024 19:00
330
Ուժի կիրառումն անընդունելի է․ ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիային
13 Ապրիլ, 2023 14:33
Սահմանն ու Երևանը 2 տարբեր Հայաստան են. Դանիելյանը գիշերն անցկացրել է դիրքերում
12 Ապրիլ, 2023 14:42
Ադրբեջանական կողմը հրետանիով հարվածներ է հասցնում հայկական դիրքերին
11 Ապրիլ, 2023 21:51