Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ հարկային հսկողության շրջանակում բացահայտվել է, որ մի շարք տնտեսվարողներ, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափանիշների բավարարման դեպքում, հարկ վճարողների հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է պարզեցված ընթացակարգով (առանց ուսումնասիրությունների) և ժամկետներում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը միասնական հաշվին մուտքագրելու նպատակով, ներկայացրել են դիմումներ` իրականում չունենալով պահանջվող գումարն ստանալու իրավունք:

Հաշվի առնելով, որ նկարագրվածն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է` խարդախությունը, ՊԵԿ-ը ենթադրյալ հանցանքի փաստերով հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե` կատարվածի հանգամանքները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին  ձեռնպահ մնալ նման վարքագիծ դրսևորելուց, հակառակ դեպքում` բոլոր նման փաստերով հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվելու իրավասու մարմիններին և հետևողականորեն նպաստելու, որ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության:

423