Երիտասարդը պարեկներին է ներկայացրել ապօրինի պահվող ատրճանակ
![](https://araratnews.am/admin/images/1712741180.jpg)
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 9-ի ժամը 21.40-ին Կապան քաղաքի Շահումյան փողոցում, ապօրինի զենք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կապանի բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի:
Ձերբակալման ժամանակ կապանցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել «BORNER» գրառմամբ ատրճանակ և հայտնել, որ այն օրեր առաջ գտել է Լեռնագործների թաղամասում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
10 Ապրիլ, 2024 13:26
204