Արցախից ու հատկապես Ստեփանակերտից եկող հրատապ լուրերին վերաբերվեք խիստ ֆիլտրված: Գիտեմ, որ յուրաքանչյուրս ամեն րոպե զանգեր է ստանում տարբեր մարդկանցից, որոնք խուճապահար պատմում են իբրև թե համատարած վատ նորությունների մասին: Այս ամսին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ, հեռոստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը:

« Հաշվի առնենք, որ Արցախի մայրաքաղաքը թշնամու հրետանու թիրախում է, չի բացառվում, որ ոչնչացված դիվերսիոն խմբերից մազապուրծ որոշ ահաբեկիչներ կարող են ներթափանցել քաղաք, հետևաբար այնտեղ ապրող խաղաղ բնակիչների կյանքը կարող է վտանգի ենթարկվել:

Արցախի իշխանությունը պաշտոնապես հայտարարել է, որ իրականացնում է կոնկրետ գործողություններ, ամեն ինչ վերահսկելի է: Հասկանում եմ, որ մենք ուզում ենք իմանալ ավելին, բայց երբեմն ավելի լավ է բավարարվել քիչ ինֆորմացիայով՝ հանուն պետության ու բանակի»:

Արցախից ու հատկապես Ստեփանակերտից եկող հրատապ լուրերին վերաբերվեք խիստ ֆիլտրված: Գիտեմ, որ յուրաքանչյուրս ամեն րոպե...

Опубликовано Nairi Hokhikyan Суббота, 7 ноября 2020 г.
1186