Լավրովը դարձյալ մեղադրել է Արևմուտքին և ԱՄՆ-ին
![](https://araratnews.am/admin/images/1712923493.jpg)
ՌԴ ԱԳ նախարարը դարձյալ մեղադրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին, թե վերջիններս իբր խանգարում են Հարավային Կովկասում իրադրության կայունացման գործընթացին։
«ԱՄՆ-ն և դաշնակիցները փորձում են ներխուժել հետխորհրդային տարածքի բոլոր շրջաններ, խանգարել Հարավային Կովկասում իրադրության կայունացման գործընթացին, չեն ցանկանում թույլ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ՌԴ աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- հայտատարել է Սերգեյ Լավրովը Մինսկում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
12 Ապրիլ, 2024 16:04
331