Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթը Մոնտե Կառլոյի «Մասթերս» շարքի մրցաշարում։

Քառորդ եզրափակչում աշխարհի 17-րդ ռակետը պարտվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Աշխարհի 12-րդ ռակետը հաղթեց 2 սեթում՝ 6-4, 6-2 հաշվով։

Կիսաեզրափակիչում Ցիցիպասի մրցակիցը կլինի Հոլգեր Ռունե (Դանիա) – Յաննիկ Սիներ (Իտալիա) դիմակայության հաղթողը։

Հիշեցնենք, որ նախորդ 3 մրցախաղերում Կարեն Խաչանովը հաղթել էր արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին (22-րդ ռակետ), բրիտանացի Քեմերոն Նորիին (30-րդ ռակետ) ու ռուս Դանիլ Մեդվեդևին (4-րդ ռակետ)։
Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

525