
Զինվորի կողքին՝բացօթյա բարեգործական համերգ Նոյեմբերի 8-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում,ժամը 12:00-ին (կիրակնօրյաՍ. Պատարագից հետո) տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջգումարը կուղղվի ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ››-ին:
Համրգը ուղիղմիացմամբ կհեռարձակի Ա1+ հեռուստաընկերությունը, այն հնարավոր է դիտել նաև Armenian National PhilharmonicOrchestra և Armenian National Music ֆեյսբուքյանէջերով: ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ››-ինփոխանցումներ կարելի է կատարել նաև առցանց:Համերգայն ծրագիրըշատ յուրահատուկ է. մասնակցում են մեր երկրի լավագույն երաժիշտնեը. «Կոմիտաս» ազգային քառյակ,գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան«Հովեր» պետական կամերայիներգչախումբ, խմբավար՝ Սոնա ՀովհաննիսյանՀայաստանիազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ ԹոփչյանՎահան Արծրունի -երգիչ, երգահան
Նորայր Քարտաշյան– բլուլահար
Լիլիթ Բլեյան և Տիգրան Տեր-Ստեփանյան - ակուստիկ դուետ
Համերգը կվարի և իր գեղարվեստական խոսքով առավել ազդեցիկ կդարձնի ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արթուր Կարապետյանը: