Երեկ՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Հերացի փողոցում Հերացու անվան թիվ 1 հմալսարանական հիվանդանոցի դիմաց բախվել են 53-ամյա Կարեն Վանյանի վարած «Opel» մակնիշի և 42-ամյա Կամո Մանուկյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan.com-Ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդն ու նրա ուղևոր 29-ամյա Տաթևիկ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

703