Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ երկրի արևելյան հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել:

Այն գրանցվել է Մալաթիայի Բաթթալգազի շրջանում: Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.3 մագնիտուդ:

Մալաթիայի նահանգապետ Էրսին Յազըջըն երկրաշարժից հետո իր սոցհաշվում կատարած գրառմամբ տեղեկացրել է հանրությանը, որ իրավիճակը կայուն է:

«Որևիցե բացասական բան չի գրանցվել»,- գրել է նա:

367