Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ
Ապրիլի 18-ին` ժամը 17:05-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում այրվում է խոտածածկույթ:
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:45-ին, մարվել՝ 18:37-ին: Անտառտնտեսության տարածքում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ, ջերմահարվել՝ 10 ծառ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է անտառտնտեսության 6 աշխատակից:
19 Ապրիլ, 2024 02:43
1221
Արթիկի Նոր Կյանք բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 533 ձայն
25 Հոկտեմբեր, 2026 21:59
Ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող Արթիկի բնակչին. որտեղ է եղել նա
14 Ապրիլ, 2026 12:24
Արթիկի բնակիչը առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտների վաճառքով էր զբաղվում. նախաձեռնվել է քրեական վարույթ
27 Փետրվար, 2026 16:27