Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է.

«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տեւական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Մենք հիշում ենք 2023 թվականի դեկտեմբերի 7-ին հրապարակված կողմերի համատեղ հայտարարությունը և խրախուսում նրանց պահպանել համագործակցության այս ոգին իրենց հետագա փոխգործակցություններում։ Հետագա էսկալացիան անընդունելի կլինի.

«Մեծ յոթնյակը» և նրա անդամները պատրաստ են պահպանել հետագա կառուցողական շփումները բոլոր մակարդակներում, մասնավորապես՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տրամադրված բանակցային մեխանիզմների միջոցով, որոնց անխոնջ ջանքերը մենք բարձր ենք գնահատում:

Մենք վերահաստատում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին հավատարիմ մնալու կարևորությունը, որում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք կոչ ենք անում մեծացնել տարածաշրջանային համագործակցությունը և բացել բոլոր սահմանները, ներառյալ Հայաստանի և Թուրքիայի սահմանը»:

648