Փլուզվել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի` Մալխասյանց փողոցում գտնվող ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը

Ապրիլի 21-ին` ժամը 19։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալխասյանց թիվ 31 հասցեում գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան, վնասվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ։
Պարզվել է, որ փլուզվել է ավտոկայանատեղիի ծածկը (մոտ 60 քմ)՝ վնասելով Opel և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել փլատակներից, հոսանքազրկել դրանք և փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
22 Ապրիլ, 2024 14:07
633
Խախտումներ Երևանի «Շտապբուժօգնություն»-ում. նյութերն ուղարկվել են իրավական գնահատական տալու
12 Մայիս, 2022 23:17
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից արձագանքել են ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին
05 Փետրվար, 2025 22:53
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն շարունակում է աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. տեսանյութ
11 Հուլիս, 2024 22:31
ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով
13 Մարտ, 2024 17:05