

Զեկույցն ընթերցելիս ամենակարևոր բանը, որը աչքի էր ընկնում, այն էր, որ որևէ ընտրություն՝ թե՛ 2022, թե՛ 2023 թվականի ընտրությունները չեն բողոքարկվել և սա միանշանակ փաստում է այն հանգամանքը, որ իշխանության գալու միակ և լեգիտիմ ճանապարհը ընտություններին մասնակցելն է: Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Ղազարյանը կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին զերծ մնալ զանազան տեսակի սադրանքներից և իշխանության գալու միակ ճանապարհ ընտրել միմիայն ընտրությունները:
Ալխաս Ղազարյանը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին. «2023 թվականին, Սիսիանի և Անիի ՏԻՄ ընտրություններում տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման հնարավորություն: Մենք պատրաստվում են հաջորդ ՏԻՄ ընտրությունները նման կերպ կազմակերպել և հիշենք, որ 2026 թվականին ունենք խորհրդարանական ընտրություններ և շատ համայնքներում ունենալու ենք ՏԻՄ ընտրություններ, կկարողանանք ապահովել այդ բոլոր ընտություններին նման թափանցիկ ընթացքը»: