Ապրիլի 20-ին Կամերային թատրոնի շենքում կայացավ Հարություն Հարությունյանի «Կամք, միտք և Մարգարիտա» գրքի շնորհանդեսը։

«Կամք, միտք և Մարգարիտա»-ն ինքնակենսագրական վիպակ է, որը կարդալուց հետո կյանքը քո առջև ներկայանում է այլ գույներով։ Իսկ այդ գույներն ավելի են խտանում, երբ ճանաչում ես հեղինակին՝ Հարությունին։

Հարությունը ծնվել է առաջնային իմունային անբավարարություն  (ԱԻԱ) հիվանդությամբ, և գրքում հեղինակը բավականին հետաքրքիր լուծումներով նկարագրում է իր հոգեվիճակը, հիվանդությունը հաղթահարելու ուղիները, ինչի շնորհիվ այսօր ունի ամուր ընտանիք, որի հիմքում սերն է ու կամքը։

Հարություն Հարությունյանը հիմնադրել է «Իմուն» բարեգործական հիմնադրամը, որի նախագահն է հանդիսանում, և «Կամք, միտք և Մարգարիտա» գրքի վաճառքի ամբողջ շահույթը կփոխանցվի հիմնադրամին։

Հիմնադրամը կօգնի ԱԻԱ  պացիենտների վերաբերյալ տվյալների համակարգված հավաքագրմանը, որը կնպաստի հիվանդության վաղ ախտորոշմանը, լիարժեք թեստավորմանը, բուժական համալիր միջոցառումների կազմակերպմանը, հնարավոր բարդությունների առաջացման կանխարգելմանը և կաջակցի նրանց հոգեբանական վերականգնմանը։

Աշխարհում ավելի քան 6 միլիոն մարդ տառապում է առաջնային իմունային անբավարարությամբ, որոնցից 70-90 տոկոսը մնում է չախտորոշված։

 

1310