Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։
Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարնսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր։
Նախարար Սանոսյանը կարևորել է նաև միջտարածաշրջանային համագործակցության աշխարհագրության ընդլայնումը։
Քննարկվել են նաև Հայաստանի և Հունաստանի միջև առաջիկայում սպասվող միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
02 Մայիս, 2024 14:36
418
Ամուլսարի հանքում աշխատելու է 1200-1300 մարդ, կից աշխատանքներում ներգրավվելու է առնվազն ևս 4000 մարդ. Սանոսյան
14 Հոկտեմբեր, 2026 11:47
Զուտ եկամտային մասի հաշվարկները տարեկան 120-130 մլն դոլար են. Սանոսյանը՝ Ամուլսարի հանքից սպասվող եկամտի մասին
14 Հոկտեմբեր, 2026 11:45
Կա ազգային պարկի ստեղծման գաղափար, և «Լիդիան Արմենիան» պարտավորվել է 5 մլն դոլար ուղղել այդ ուղղությամբ. Գնել Սանոսյան
10 Հոկտեմբեր, 2026 13:30