«Ազատ մամուլը ժողովրդավարության հիմնական տարրն է»․ այս մասին մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն։

Դիվանագետն ընդգծել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության և նրանց ազատ ու անկախ գործունեության ապահովման անհրաժեշտությունը. «Լրագրողների դերը անփոխարինելի է ցանկացած համաշխարհային հասարակության մեջ, անցյալ տարի ամբողջ աշխարհում սպանվել է ավելի քան 100 լրագրող, ինչը ամենաբարձրն է վերջին 10 տարվա ընթացքում։ Լրագրությունը դարձել է ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը. 300-ից ավելի լրագրողներ ձերբակալվել են իրենց աշխատանքը կատարելու համար»։

Դեսպանը նշել է, որ ԶԼՄ-ների ազատությունը տարբեր երկրների հետ ԵՄ համագործակցության հիմքն է. «Օրենքի գերակայությունը և ժողովրդավարության նկատմամբ հարգանքը Ադրբեջանի և այլ երկրների հետ մեր գործընկերության հիմնական տարրերն են: Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերները նույնպես հարգեն այս սկզբունքները»։

484