Սահմանազատման առաջին շահառուն կիրանցին է, ոսկեպարցին է, բաղանիսցին է, ովքեր չպետք  է ապրեն խրամատից իրենց  նայող ուղիղ նշանառության տակ, այլ պետք է ապրեն պաշտպանված պետական սահմաններով: Այս մասին այսօր Ազգային ժողովում մտքերի փոխանակման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Որևէ մեկը  չի կարող խափանել մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը՝ ինչպես Ղարաբաղում խափանեցիք՝ լուծարելով Լեռնային Ղարաբաղը»,-ասաց նա: Այս խոսքերը հնչեցնելուց հետո դահլիճում «Հայաստան» խմբակցության անդամների, մասնավորապես Արծվիկ Մինասյանի կողմից արձագանքներ հնչեցին, ինչին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանը ասաց. «Չհամարձակվեք դու-ով խոսեք, հանգիստ, հավաքեք ձեզ: Դուք ձեր երեկվա ելույթը լսե՞լ եք, պարոն Մինասյան, որ հիմա համարձակվում եք ինձ ասել, որ ես ձեզ վիրավորում եմ, երբ ես ասում եմ, որ դուք անբարոյական ստեր եք ասում»:

Արծվիկ Մինասյանը շարունակում էր աղմկել, և նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը զրկեց նրան նիստի ընթացքում խոսափողից խոսելու  իրավունքից:

836