Քաղաքական մրցակցությունն ու ընդդիմախոսությունն էլ պետք է բարեվարք լինի, ոչ թե ստորաքարշ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդարադռանոլվ ընդդիմության վերջին օրերի գործողություններին։
«Սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․․․
Սահմաններ կան, որոնք անցնելուց հետո ծիծաղելի ու արգահատելի վիճակում դնում ես ինքդ քեզ․․․
Քաղաքական մրցակցությունն ու ընդդիմախոսությունն էլ պետք է բարեվարք լինի, ոչ թե ստորաքարշ․․․
Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը․․․
Մարդու աչքը կարոտ մնաց, որ այնպիսի պրոգրեսիվ ըննդիմություն լինի, որին քաղհասարակությունով ուժեղացնեինք ամեն կերպ, որից իշխանությունն էլ կփորձեր ավելի ուժեղ ու ավելի լավը լինել, բայց որը հետադիմություն, գռեհկություն ու հայրենադավություն չլինի․․․
Հ․Գ․ Մի փոքրիկ գաղտնիք բացեմ․ 2018-ի հեղափոխությունից հետո հենց այդպիսի ընդդիմության ծնունդի էի սպասում, որը դրդեց ինձ հենց այդ ժամանակ քվեարկել ընդդիմադիր ուժի․․․
Ցավոք, դրա փոխարեն ունեցանք այն, ինչ ունենք․․․»,- գրել է քաղաքագետը։
Գրառմանը կից Սաֆարյանը սույն լուսանկարն է հրապարակել։
