Մաքրման աշխատանքներ՝ Նոր Արեշ 50-րդ և հարակից փողոցներում
Օրերս Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում Ողջաբերդ գետի մակարդակի բարձրացման հետևանքով փլուզվել էր հենապատը։ Ջրալցվել էին հարակից փողոցները և բնակելի տները: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այժմ՝ գետի հունի վերականգնումից հետո, համայնքային կառույցների ու վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ:
Ժամանակավոր հենապատի կառուցման, ջրանցքի հունի և փողոցների մաքրման աշխատանքներում ներգրավված են նաև «Երևանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցներն ու տեխնիկական միջոցները։
Նոր Արեշ 50-րդ և հարակից փողոցներում այս պահին ևս աշխատանքները շարունակվում են:
Մանրամասները՝ տեսանյութում։
07 Մայիս, 2024 01:33
1453
Նորվեգիայի վարչապետը Պուտինի հետ զրույցը անվանել է բովանդակալից
27 Հոկտեմբեր, 2026 16:56
Կրեմլը՝ Պուտինի՝ Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ հնարավոր բանակցությունների մասին․ Bloomberg
27 Հոկտեմբեր, 2026 13:29
Վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները
26 Հոկտեմբեր, 2026 21:15
Նոր Արեշում հրդեհ է բռնկվել, այրվել են կուտակած փայտ և կենցաղային իրեր
13 Հոկտեմբեր, 2026 22:52
Հրդեհի ահազանգ Նոր Արեշ 37-րդ փողոցում
02 Մայիս, 2026 19:49
Նոր Արեշի 36-ամյա բնակիչը վիճաբանnւթյան ժամանակ դանшկահարել էր եղբորը
02 Սեպտեմբեր, 2025 15:01