Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է նվիրել 17-րդ դարի Աստվածածնի Վլադիմիրյան հրաշագործ սրբապատկեր, հայտնել են պատրիարքական մամուլի ծառայությունից։

«Աստվածածնի Վլադիմիրյան սրբապատկեր, 17-րդ դար»,- ասել է պատրիարքը նախագահին իր երդմնակալության կապակցությամբ շնորհակալական արարողությունից հետո:

Մայիսի 7-ին Կրեմլում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Պաշտոնապես ստանձնելուց հետո Պուտինը Կրեմլի Մայր տաճարի հրապարակում ընդունել է նախագահական գնդի շքերթը, այնուհետև նախագահը եկել է Ավետման տաճար, որտեղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը երդմնակալության կապակցությամբ մատուցել է գոհաբանական աղոթք։
 

365