Շվեդիայի Սմալանդ նահանգում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ մի քանի զինվորներ վիրավորվել են պարաշյուտով թռչելիս։ Այս մասին գրում է Aftonbladet-ը։

«Տասնմեկ մարդ վիրավորվել է  ՆԱՏՕ-ի «Swift Response» զորավարժությունների ժամանակ պարաշյուտով թռչելիս»,- նշում է թերթը:

Հրատարակության տվյալներով՝ վիրավորների թվում կան զինվորականներ ԱՄՆ-ից, Հունգարիայից և Իտալիայից։ Նրանք կոտրվածքներ ու վերքեր են ստացել։ Զինվորականների կյանքին վտանգ սպառնացող վիրավորներ չկան: Ինը տուժածներ տարհանվել են ուղղաթիռով, եւս երկուսը հոսպիտալացվել են։

192