Ամերիկյան Freedom House կազմակերպությունը Ռուսաստանում անցանկալի է ճանաչվել, հաղորդում է գլխավոր դատախազությունը։

Անցանկալի կարգավիճակը նշանակում է, որ իշխանությունները կարծում են, որ կազմակերպության գործունեությունը կարող է վտանգ ներկայացնել Ռուսաստանի սահմանադրական կարգի հիմքերին, երկրի պաշտպանունակությանը կամ անվտանգությանը։ Նման կազմակերպությունների գործունեությունը Ռուսաստանում արգելված է։

Անցանկալի կազմակերպության գործունեությանը մասնակցելը կամ դրա ֆինանսավորումը ենթակա է վարչական կամ քրեական պատասխանատվության մինչև հինգ տարի ազատազրկման։

Գերատեսչության տվյալներով՝ Freedom House-ի հիմնական գործողություններից է «աշխարհում Միացյալ Նահանգների, այսպես կոչված «գերիշխող» դերի հաստատման խթանումը և մասնակցությունը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ «անբարյացակամ պետությունների» քաղաքականության խթանմանը, ներառյալ ռուսական բանակի վարկաբեկումը։

Գլխավոր դատախազությունը նշում է, որ կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում ռուսական ընդդիմադիր կառույցներին, ահաբեկչության հոդվածներով դատապարտված անձանց, ինչպես նաև «արևմտամետ» և ԼԳԲՏ ակտիվիստներին։ 

329