Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի պետական անվտանգության վարչության ղեկավար Սերգեյ Ռուդյային՝ համաձայն հրամանագրի։
Պաշտոնանկության պատճառները չեն նշվում։
Մայիսի 7-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության երկու գնդապետների ձերբակալության մասին՝ Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով։ Ըստ ուկրաինական գերատեսչության՝ նրանք իբր հավաքագրվել են ՌԴ ԱԴԾ-ի կողմից 2022 թվականին ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։
Բացի Զելենսկուց, կասկածյալները, իբր, ծրագրել են ոչնչացնել Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ Վասիլի Մալյուկին, Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին և ուկրաինացի այլ պաշտոնյաների։ Գործով ներգրավվածները կասկածվում են պետական դավաճանության և ահաբեկչության նախապատրաստման մեջ, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։