Սերգեյ Շոյգուն նշանակվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշևին ազատել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը։
13 Մայիս, 2024 02:54
748