Երևանի քաղաքապետարանի բոլոր վարչական շրջանների աշխատանքային տրամաբանությունն էականորեն փոխվելու է GIS համակարգի ներդրմամբ: Սա իրականում շատ կարևոր նախագիծ է և տվյալ գործիքը շատ լայն հնարավորություններ է տալու մեզ մեր աշխատանքը ավելի դյուրին դարձնելու ու տեղեկատվությունը երևանցիներին ավելի հասանելի դարձնելու համար: Այս մասին այսօր գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետին Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների ընկերությունից զեկուցեցին, որ GIS համակարգը նախատեսում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մշակվող և գեներացնող, ինչպես նաև արտաքին աղբյուրներից ստացվող տարածական տվյալների համախմբում մեկ միասնական միջավայրում. «Սա հնարավորություն է տալիս համադրելով այդ տարածական տվյալներն՝ իրականացնել վերլուծություններ, ստանալ նոր արժեք տվյալային որոշումներ կայացնելու համար»։

Մանրամասները տեսանյութում

166