Մոտ 35,1 հազար պաղեստինցի է զոհվել 2023 թվականի հոկտեմբերի սկզբից իսրայելական զորքերի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողության հետևանքով։ Այս տվյալները տրամադրում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Այդ տվյալներով՝ «Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն այժմ հասել է 35.091-ի, ևս 78.827 մարդ վիրավորվել է»։ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 57 մարդ, վիրավորվել՝ 82-ը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդ վերցնելով։ 

443